Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք       Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան    

23 սեպ 2020 15:27

Սպառնալիքներ՝ ՀՀ-ի հասցեին. Առաջին անգամ Թուրքիայի ԱԳՆ–ը եւ ՊՆ–ը կոպիտ արձագանքեցին ադրբեջանցի մեկ զինվորի մահվանը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Թուրքիայի Պաշտպանության նախարարության ոչ ադեկվատ հայտարարությունները ադրբեջանցի զինվորի մահվան հետ կապված հարցեր է առաջացնում։


Առաջին անգամ է, որ թե Թուրքիայի ԱԳՆ–ը ու ՊՆ–ը նման կոպիտ ձեւով արձագանքեն եւ անհիմն մեղադրանքներ ու սպառնալիքներ հնչեցնեն Հայաստանի հասցեին Ադրբեջանում  զինվորի մահվան հետ կապված։




Թե Թուրքիայի ԱԳ նախարարի, թե ՊՆ–ի հայտարարությունները դուրս են դիվանագիտական էթեիկայի ու նորմերի կոռեկտության սահմաններից, ինչը նախկինում նմանատիպ դեպքերում  չի եղել։


Թուրքիայի այս ոչ ադեկվատ արձագանքները հարցեր են առաջացնում։


Նշենք, որ Ադրբեջանում հայտարարել էին, թե իբր հայկական կողմի կրակից մահացել է ադրբեջանցի զինծառայող, սակայն հայկական կողմը պարզաբանել է, որ ադրբեջանցի զինվորի մահվան հետ կապված հայկական կողմը որեւէ կապ չունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր