Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 սեպ 2020 14:34

Տեսանյութ.Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. սա հռետորաբանություն չէ

Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը:


Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետեւ նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին»,-ասել է նա:
Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական:


Ընդ որում՝ ուզում եմ շատ կարևոր մեկ բան արձանագրել, որ մեր գործերը, ասելիքը, ասածները, մեր հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում: Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի: Ինչքան էլ մենք տուժում ենք, մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով: Կարող եմ ձեզ բերել օրինակ՝ կորոնավիրուսի վիճակագրությունը: Կորոնավիրուսի հետ կապված չկա մի տեղեկատվություն, որին ես անձամբ տիրապետում եմ, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի տիրապետում՝ այն տարբերությամբ, որ ես միգուցե մի քանի ժամ առաջ եմ իմանում, մյուսները՝ մի քանի ժամ հետո: Մենք նաև դրա արդյունքում տուժում ենք, բայց, միևնույն է, չենք կարող գնալ այլ ճանապարհով և մեր ժողովրդի հետ խոսել հանելուկների, գլուխկոտրուկների լեզվով:


Կրկին ուրախ եմ տեսնել ձեզ: Իհարկե, մենք այս ընթացքում նաև այլ ֆորմատներով հանդիպելու առիթ ենք ունեցել: Ուրախ կլինեմ լսել նաև ձեզ՝ եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, հաճույքով կպատասխանեմ»:


Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը վկայում է հայրենիքը հզորացնելու մեր միասնական կամքի մասին, և ընդգծել, որ Արցախի ԱԺ-ն ջանք չի խնայելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդելու և խորացնելու համար: Ա. Թովմասյանը նշել է, որ Արցախի նորընտիր խորհրդարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և հանդիպումները բարձրագույն ղեկավարության հետ լավ հնարավորություն են համագործակցությունը զարգացնելու համար:


Հանդիպմանը վարչապետը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, համազգային նպատակներին ու խնդիրներին:


Առավել մանրամասն՝ տեսանյութում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր