Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը          Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու», օգնեք գտնենք տիրոջը       Բա իշխանությունն ինչի՞ համար է.Սահմանին ռուս զինվորներ են վիրավորվել՝ փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն    

30 սեպ 2020 13:33

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար

Երեկ ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում ավելի վաղ Հայաստանի կողմից ներկայացված Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման մասին խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:


«Իհարկե, հետեւյալ բովանդակությամբ է որոշումը գնացել, որը կարծում եմ՝ ակնկալելի էր նաեւ մեզ համար՝ հաշվի առնելով իրավիճակի սրությունը, լայնամասշտաբ բնույթը: Որոշման մեջ կոչ է արվում թե Ադրբեջանին, թե Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ: ՄԻԵԴ-ի որոշման մեջ նաեւ ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ դատարանին տեղեկացնեն  ձեռնարկված միջոցների մասին:


Այն տեքստը, որ ունենք ՄԻԵԴ-ի որոշման մեջ ակնկալելի էր, որովհետեւ նախ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքեր են: Սա կարելի է ասել թվով երրորդն է: ԱռաջինըՈւկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներն են: բոլոր դեպքերում դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ: Այդ տեսանկյունից սա մեր հաջողությունն է, որովհետեւ ՀՀ կողմից ներկայացված դիմումի, նաեւ մեր կողմից ներկայացված ապացույցների  հիման վրա է որոշումը կայացվել: Երրորդ, Դատարանը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն կամ տեղեկատվություն ստանալու համար, որը սովորաբար անում է:»,-ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա բավարար է եզրակացնելու համար, որ մեր ներկայացրած ապացույցները հիմնավոր էին:


 


Անդրադառնալով Հայաստանի հետագա քայլերին, Կիրակոսյանն ասաց. «Հայաստանը 1-2 օրվա ընթացքում կներկայացնի մեր կողմից ձեռնարկած  միջոցառումների մասին, որը վստահ եմ, ավելի քան բավարար կլինի: Կսպասենք նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացվածին: Դրա հիման վրա էլ կներկայացնենք մեկնաբանություններ եւ դիրքորոշումներ:


Կարեւոր արձանագրում է, որ այստեղ ճիշտ է նշված են երկու պետությունները, այստեղ բեռը ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա:


Պետությունը միջանկյալ միջոցի համար դիմելիս հայտնում է նաեւ որոշակի մտադրության մասին, որ ցանկանում է բերել միջպետական գանգատ, սակայն դա այս պահին դեռ քննարկման փուլում է: Այս պահին կան սցենարներ, որ քննարկում ենք: Բադի գանգատ ներկայացնելը նաեւ այլ ասիմետրիկ տարբերակներ ենք քննարկում»:


 Կիրակոսյանը նշեց, որ մեր դիմումի մեջ ներառվել են նաեւ Վարդենիսի դեպքերը:


Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ադրբեջանը ԱԹՍ-նմեռրով թիրախավորել է Ստեփանակերտը, Կիրակոսյանն ասաց. «Եթե կողմը չի պահպանում որոշման պայմանները, դա համարվում է կոնվենցիայի խախտում: Դատարանը դրան պետք է անդրադառնա իր վճռով: Դա բավականին լուրջ խախտում է, շատ հետեւանքներ կան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր