Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

30 սեպ 2020 14:32

ԼՂ վերաբերյալ Սաակաշվիլիի ոչ կոմպետենտ և սադրիչ հայտարարությունը.ահա թե որն է նրա նպատակը...

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին իր գնահատականն է տվել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանը` այն բնորոշելով սադրիչ և ոչ կոմպետենտ: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Սաակաշվիլիի հայտարարությունը ոչ միայն սադրիչ է, այլև իմ կարծիքով՝ ոչ կոմպետենտ, չգիտես թե ինչ վնաս կարող է հասցնել այն Վրաստանին: Սա վնասելու և քանդելու բացահայտ արտայտություն է, որը կոչվում է աջակցություն կողմերից մեկին, երբ Վրաստանի շուրջ խաղաղություն է տիրում: Սաակաշվիլիի նպատակն այն է, որ դարերով Վրաստանի հետ խաղաղ ապրած հայերն ու ադրբեջանցիները առճակատման գնան, և եթե նրա երազանքը կատարվի, այդպես էլ կլինի: Այդ հայտարարությունն ուրիշ ոչինչ չի նշանակում»,-ասել է Գիա Վոլսկին:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում վրացական կողմը պետք է առավելագույն զսպվածություն դրսևորի, առավելագույսն չեզոք լինի և միջազգային հանրությանը կոչ անի մասնակցել ծավալվող իրադարձությունների արագ լուծմանը: Հակառակ դեպքում դա կարող է արտակարդ դրություն ստեղծել հարևանությամբ, մասնավորապես` Վրաստանում, որտեղ ապրում են և հայեր և ադրբեջանցիներ:

«Վրաստանի պատմությունը չի հիշում կրոնական կամ ազգային հողի վրա իր տարածքում որևէ հակասություն: Ցավոք, դա հիմա փորձում են անել հակառակորդները, և դա ապացուցվում է Սաակաշվիլիի հայտարարությամբ»,-ասել է Գիա Վոլսկին:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր թե «Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և ոչինչ դա չի կարող փոխել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր