18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում          Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է Մեղադրել զոհին       Իրանի ԶՈւ-ն hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին    

03 հոկ 2020 16:50

Ստացվում են լուրեր այն մասին, որ առաջնագծում գտնվող թալիշները կամավոր կերպով անցնում են հայկական կողմ

Իրանագետ Արտոյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Քանի որ տեղեկատվական աղբյուրներից արդեն ստացվում են լուրեր այն մասին, որ առաջնագծում գտնվող թալիշները կամավոր կերպով անցնում են հայկական կողմ և հանձնվում, հիշեցնեմ Ադրբեջանի թալիշների հանրային խորհրդի համահիմնադիր Աթախան Աբիլովի կատարած շատ կարևոր գրառման մասին։


Թալիշների շրջանում հանրային լայն ճանաչում ունեցող այս գործիչը իր գրառման մեջ կատարել էր մի քանի կարևոր շեշտադրումներ, որոնցից ամենակարևորը թերևս այն էր, թե որտե՞ղ են հիմա Ադրբեջանի ԱԻ նախարար Քամալադդին Հեյդարովի որդիները, նրա ծննդավայրը ներկայացնող այն 24 գեներալները, որոնք գեներալի կոչում են ստացել հենց Քամալլադինի կլանից լինելու շնորհիվ։ Ինչո՞ւ ռազմաճակատում չեն և ինչո՞ւ ճակատում սպանված մեծաթիվ թալիշների կողքին չկա դրանցից կամ դրանց որդիներից գոնե մեկի անունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր