Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

17 հոկ 2020 15:02

Մենք պատրաստ ենք մինչև վերջին շունչը պայքարել . եզդիական համայնքից կամավորականների երկրորդ ջոկատը նախապատրաստվում է ռազմաճակատ մեկնելուն

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ եզդիական առաջին ջոկատը, որը բաղկացած էր բացառապես եզդիներից, մեկնել է առաջնագիծ հոկտեմբերի սկզբից, նրանք արդեն վերադարձել են 15 օր կռվելուց հետո, ներկայումս կազմակերպվում է երկրորդ ջոկատը, սակայն մոտակա օրերին այդ առաջին ջոկատը՝ համալրված այլ անդամներով, ևս մեկնելու է սահման: Ի դեպ, նա ասաց, որ առաջին ջոկատում եղել է կռվող մեկ եզդի կին:

Սաին Ավդալյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում արդեն իսկ ծառայում են եզդի զինվորներ, և բացի եզդիական ջոկատներում կռվողներից՝ բազմաթիվ եզդիներ իրենց հայ ընկերների հետ կամ գյուղի տղաների հետ կամ դաշնակցական ընկերների հետ արդեն մեկնել էին առաջնագիծ,  ինչպես նաև զինկոմիսարիատի միջոցով ևս մեկնողներ եղել են: Նա նշեց, որ այս ընթացքում, նախնական տվյալներով, ունեցել են մեկ զոհ:

«Մենք մարտական ենք տրամադրված, բոլոր ժամանակներում մենք պատրաստակամ ենք հայ ժողովրդի հետ կռվելու իրական թշնամու դեմ, մեր իրական թշնամին մեկն է՝ Ադրբեջանը, Թուրքիան և իսլամիստ ծայրահեղականները, որոնք ֆինանսավորվում են հենց նրանց կողմից: Մենք պատրաստ ենք մինչև վերջին շունչը պայքարել այդ թշնամիների դեմ, չէ որ մենք ևս ապրում ենք Հայաստանում, այս հողի ջրով և հացով ենք սնվում, և երբ թուրքը մտնի, բոլորիս է  կոտորելու»,-ասաց նա:

Ասոցիացիայի նախագահը նշեց, որ եզդիական առաջին ջոկատը կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ռզգան Սահանֆյանի հրամանատարությամբ, որն Արցախի առաջին պատերազմին ևս մասնակցել է, թշնամու ուժեղ և թույլ կողմերը լավ գիտի, ծանոթ է տեղանքին: «Լուրջ, համառ մարտերի են մասնակցել, շրջափակման մեջ են հայտնվել, բայց հաջողվել է դուրս գալ բոլորով՝ ողջ, առողջ ու հակահարվածներ տալ և մեծ հաջողություններ գրանցել»,-ասաց նա և նշեց, որ ջոկատում մեկ կին է եղել:

Սաին Ավդալյանը շեշտեց, որ կամավորական ջոկատի ձևավորումը ինչ-որ մեկի հրամանով կամ խնդրանքով չի եղել: «Մարդիկ իրենց սրտի թելադրանքով, սեփական կամքով են մասնակցել:  Նրանք լավ գիտեն, թե ուր են գնալու, գիտեին, որ կարող է՝ գնային և չվերադառնային, այսինքն՝ նրանք պատրաստ էին այդ ամենին, ինչ-որ մեկի խնդրանքով չեն մասնակցել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր