Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք          Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»       Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել    

23 հոկ 2020 22:30

Տեսանյութ.Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամասը սնուցող գազատարը, այրվել է ավտոմեքենա

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
 
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր