Տեսանյութ.Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ.Արթուր Վանեցյան          Վեր լինել անձնականից և առաջնորդվել պետական շահով, դրանով է տարբերվում պետական գործիչը քաղաքական, կուսակցական գործչից       Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանի համար    

26 հոկ 2020 12:50

ՆԱՏՕ-ն սա կուլ է տալիս, քանի որ Թուրքիան կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ, որոնք հանգեցնում են ռազմական արկածների

ՆԱՏՕ-ի շրջանակներում մտահոգությունները մեծանում են` Թուրքիայի նախագահ Էրդողանի ռազմական արկածների ու հավակնությունների պատճառով: ՆԱՏՕ-ն դա կուլ է տալիս, քանի որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ չլինելու պարագայում, կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ քան է այսօր: Գրում է «De Volkskrant» պարբերականը։ 


Հազվադեպ է պատահում, որ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելող որևէ նախագահ մեղադրում է ՆԱՏՕ-ի մաս կազմող երկրին արյունալի պատերազմ հրահրելու և ստորագրված զինադադարն արգելափակելու մեջ․ այն զինադադարը, որը պահանջում է ողջ միջազգային հանրությունը` Ռուսաստանից ԱՄՆ: ՆԱՏՕ-ի դիվանագետները ստիպված կլինեն ընտելանալ, քանի որ Էրդողանի տարածաշրջանային ուժային կառույց դառնալու հավակնությունները հանգեցնում են ռազմական արկածների:


Ցավալի տեսակետի արձանագրումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հանդիպման ընթացքում: «Համոզված եմ, որ եթե Թուրքիայի նման ՆԱՏՕ-ի անդամը դադարի հակամարտության կողմ լինելուց, կնպաստի հրադադարի ռեժիմին և բանակցություններին վերադառնալուն», - ասել է Սարգսյանը:


Հայաստանը մեղադրում է Թուրքիային պատերազմին անմիջական մասնակցության՝ սիրիացի զինյալներին, որպես վարձկաններ, ռազմաճակատ ուղարկելու և ադրբեջանական բանակին աջակցելու մեջ:


Հայկական կողմի հայտարարությունները հերքվում են ադրբեջանցիների և թուրքերի կողմից, սակայն դրանք պնդում է Ֆրանսիան: Washington Post-ը հաղորդում է թուրք-սիրիական սահմանին 52 սիրիացի զինյալների հուղարկավորության մասին, որոնք` հարազատների պնդմամբ, զոհվել են Լեռնային Ղարաբաղում:


Թուրքիան չի թաքցնում իր խանդավառ աջակցությունն ադրբեջանական ռազմական հարձակմանը: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն այս շաբաթ հայտարարել է, որ ադրբեջանի կողմից աջակցության խնդրանքի պարագայում՝ Անկարան չի հապաղի թուրքական զորքեր ու տեխնիկա ուղարկել Ադրբեջան: Ռուսաստանը, որ լավ հարաբերություններ է պահում կոնֆլիկտի երկու կողմերի հետ՝ հանդիսանալով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, ջանացել է երկու կողմերի միջև սահմանափակել բախումները՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածական առումով: Այդ ավանդույթը խախտվել է Թուրքիայի կողմից ադրբեջանական կողմին ուղղակի աջակցության և Էրդողանի ամբիցիոզ հավակնությունների պատճառով:


Չորեքշաբթի Ստոլտենբերգին այլ բան չէր մնում, քան ասել, որ ՆԱՏՕ-ն ինքը հակամարտության կողմ չէ և ձգտում է ավերիչ պատերազմի շուտափույթ ավարտին: ՆԱՏՕ-ի կուլիսների ետևում շատ է խոսվում, որ Թուրքիան իր ներկայիս վարող քաղաքականության արդյունքում դաձել է երկընտրանքի առարկա, սակայն բացեիբաց Ստոլտենբերգը իրավունք չունի հայտարարել այդ մասին: Նմանատիպ անհասցե պահվածքը հատուկ է նաև ԵՄ նախագահ Շառլ Միշելին, ով այս շաբաթ հայտարարեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտում անթույլատրելի է «արտաքին միջամտությունը»:


Իրականությունն այն է, որ բացի ՆԱՏՕ-անդամ լինելուց, Թուրքիան ունի ռազմավարական նշանակության տարածք և ռազմական լրջագույն ներուժ: Եվրոպական երկրները, Մերձավոր Արևելքից փախստականների իրավիճակի կառավարելիության իրականացման առումով, կախված են Թուրքիայից: Թուրքիան Էրդողանի օրոք գնահատված դաշնակցից վերածվեց անվստահելի բրուտի: Ինչևէ, Թուրքիայի ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը հավասար է 0-ի: Այդուհանդերձ, որոշ դաշնակիցների համբերությունը սպառվում է:


Լրջագույն հարց է, արդյո՞ք Թուրքիան դեռ համապատասխանում է ՆԱՏՕ-ի «արժեքային համայնքին»: Հունաստանը տրամաբանորեն պահանջում է եվրոպական համերաշխություն` Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից իրականացվող մեծ ճնշմանը դիմակայելու համար: Ֆրանսիան անընդհատ բախվում է Թուրքիայի հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում առավել հստակ է Թուրքիայի դերի դատապարտելու գործում:


Էրդողանի կողմից ռուսական հակաօդային S400 համակարգի գնումը բացահայտ քննադատվում է: Չնայած բոլոր նախազգուշացումներին և ԱՄՆ-ի F-35 կործանիչների Թուրքիայի վաճառքի դադարեցմանը՝ Անկարան այս ամիս առաջին անգամ փորձարկեց S400-ը, ինչը ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն այս շաբաթ անվանել է «կարմիր գծի հատում»:


Նախագահ Թրամփը պնդում է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի Էրդողանի հետ, ինչը չեն կիսում նրա գործընկերները: «Թուրքիան հակադրվում է տարածաշրջանում ԱՄՆ գրեթե բոլոր դաշնակիցներին և ընկերանում ԱՄՆ գրեթե բոլոր թշնամիների հետ»,- գրում է պահպանողական National Review ամսագիրը: Ըստ ԱՄՆ նախագահի դեմոկրատ ​​թեկնածու Բայդենի՝ անհրաժեշտ է նոր՝ ադեկվատ մոտեցում «ավտոկրատ» Էրդողանին: ԱՄՆ պատժամիջոցները հնարավոր են, եթե Թուրքիան չհրաժարվի S400-ից:


Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը ունի Թուրքիայի կարիքը՝ որպես դաշնակցի՝ անկայուն տարածաշրջանում: Հոլանդացի նախկին բարձրագույն դիվանագետ Էդ Կրոնենբուրգի կարծիքով՝ «Թուրքիան կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ում իր անդամակցությունը հենց իր վարքագծով»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր