Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

26 հոկ 2020 17:31

Բաքուն ԼՂ բանակցություններում «իմաստ» է ակնկալում . հարցի լուծում եք պահանջում, ապա պետք է ընդդեմ Հայաստանի պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն դեմ չէ հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, սակայն դրանցում «իմաստ» է ակնկալում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում որոշվել է, որ մի քանի օր անց Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարները հանդիպեն Ժնևում։ Ես դեմ չեմ, թող հանդիպեն․․․ Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններում իմաստ լինի, որպեսզի դրանք արագացնեն հակամարտության կարգավորումը»,- քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է Ալիևը։ Նա նաև հերթական անգամ մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության մեջ։ «Ինչպիսի՞ն է այդ Մինսկի խմբի գործունեությունը։ Կարո՞ղ է այն ճնշում գործադրել օկուպանտի վրա։ Ցանկանո՞ւմ է այն ճնշում գործադրել։ Ո՛չ։ Ես այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացրել եմ՝ եթե ցանկանում եք հարցի լուծում, ապա անհրաժեշտ է ընդդեմ Հայաստանի պատժամիջոցներ կիրառել»,- հայտարարել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր