Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

29 հոկ 2020 10:35

Տեսանյութ.Ո՞ւր են հայերը.Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում

Ֆրանսիայում և Ավստրիայում հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում։ Nouvelles d'Arménie–ի հրապարակած տեղեկությունը հաստատում են բազմաթիվ օգտատերեր, որոնք տեսանյութեր են տարածում համացանցում։


Պարբերականը մեջբերում է Ֆրանսիայի բնակիչներից մեկի պատմածը։ Նա ասել է, որ երեկ երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: Տղամարդիկ սպառնացել են բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նայել նրանց դեմքին:
«Զարթոնքն» իր հերթին տեղեկացնում է, որ նմանատիպ իրավիճակ է նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում: Այնտեղ թուրքերը և ադրբեջանցիները դուրս են եկել փողոց` հայերին փնտրելու: Նրանք իրենց չափազանց ագրեսիվ են պահում, քայլում են մեծ խմբերով և տարբեր սպառնալիքներ հնչեցնում հայերի հասցեին: Քաղաքացիները վախեցած թաքնվել են իրենց տներում:
Սոցցանցերում հայտնվել է նաև մի տեսանյութ, որում կրակոցներ են լսվում, բայց անհասկանալի է, թե ինչ է կատարվում հետո։ Միայն երևում է, որ փողոցներով քայլող մարդկանց ձեռքերին և ուսերին թուրքական դրոշներ կան։
Մի տեսագրություն էլ հրապարակվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից: Նշվում է, որ հայերին փնտրելու համար փողոց են դուրս եկել մոտ 150 ագրեսիվ թուրքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր