Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

29 հոկ 2020 15:27

Մենք նվաճումներ ենք ունեցել, Ալլահը կպարգևի մեծ հաղթանակ.Թուրքիայի նեոօսմանական արշավը հայերի դեմ․ The American Conservative-ի անդրադարձը

Ամերիկյան The American Conservative պարբերականը հոդված է հրապարակել հայերի դեմ Թուրքիայի նեոօսմանական արշավի մասին՝ անդրադառնալով նրան, որ ԼՂ-ի վրա հարձակումը Թուրքիայի նախագահ Էրդողանի կայսերական վերջին քայլերից է։ Հատկանշանական է, որ հոդվածի հեղինակը թուրք լրագրող ու քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլութն է, որն աշխատում է արևմտյան հայտնի պարբերականների համար։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին 4 շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն անխնա հրետակոծվում է Ադրբեջանի կողմից, որին ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամության թեկնածու Թուրքիան։
Հեղինակը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ այս երկու ժողովուրդները, որոնց ընդհանուր բնակչությունը 100 մլն է, թիրախավորել են Արցախն ու Հայաստանը, որոնք շրջափակված, ցեղասպանությունից փրկված պետություններ են՝ 3 մլն բնակչությամբ։ Հոդվածվում ասվում է, որ դեռ օգոստոսի 24-ին Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունն իր թվիթերյան էջում տեսանյութ էր հրապարակել, որն անվանել էր «Կարմիր խնձոր»՝ գրելով․ «Մեզ համար կարմիր խնձորը նշանակում է մեծ ու ուժեղ Թուրքիա։ Սա մեր ազգի սուրբ երթն է։
 
Կարմիր խնձորն այն է, ինչին ձգտում է ամբողջ մարդկությունը Ջիբլարթարից մինչև Հեյջազ, Բալկաններից մինչև Ասիա»։ Տեսանյութում ներկայացված են Թուրքիայի ԶՈՒ-ն և նախագահ Էրդողանը՝ որպես միջնադարյան սելջուկյան տոհմի ու Օսմանյան կայսրության ներկայացուցիչ, ինչպես նաև առկա են թուրք նվաճողների լուսանկարները, որոնք աղոթում են Սուրբ Սոֆիայում՝ պատմական քրիստոնեական տաճարում, որը հուլիսի 10-ին վերածվեց մզկիթի։ Տեսանյութում նաև Էրդողանի խոսքերն են․ «Մենք նվաճումներ ենք ունեցել։ Ալլահը կպարգևի մեծ հաղթանակ»։ Լրատվամիջոցը գրում է, որ թուրքական կառավարության տեսանյութի հրապարակումից մեկ ամիս անց Ադրբեջանը, որը Թուրքիայի դաշնակիցն է, հարձակվում է հայկական մեկ այլ տարածքի՝ պատմականորեն հայկական Արցախի վրա, որը դեռևս չճանաչված պետություն է։
 
Հոդվածում նաև անդրադարձ կա Արցախի պատմությանը, որը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Արցախյան այժմյան պատերազմը հոդվածագիրը բնութագրում է որպես ցեղասպանության շարունակություն և մեջբերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ի հետ հարցազրույցում ասած խոսքերը․ «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ 100 տարի անց շարունակելու հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը»։
Հեղինակը գրում է, որ Թուրքիան և Էրդողանը մինչև օրս ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Ներկայացվում են նաև Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունները, որը բավական տագնապալի է որակվում։ Հեղինակը գրում է, որ փաստագրված են դեպքեր, երբ ադրբեջանցի պետական պաշտոնյաներն իրենք են ներգրավված հայերի դեմ ատելության տարածման գործում, կոչ են անում հայերի դեմ բռնություններ կիրառել՝ նրանց անվանելով «մակաբույծներ», «հիվանդություն», «քաղցկեղային ուռուցք» և այլն։ Հոդվածագիրը նշում է, որ հիմա էլ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Արցախի դեմ պատերազմում։ «Թուրքիան ու Ադրբեջանն իրենց համարում են «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Գաղտիք չէ, որ Էրդողանի կառավարության նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիայի տարածքներն ընդլայնելու միջոցով։ Այդպիսի Թուրքիայի քարտեզները վերջին տարիներին ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում, թուրքական կառավարությունն էլ ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Թուրքիան ներխուժել է Հունաստանի ու Կիպրոսի տարածքային ջրեր՝ փորձելով գազ ու նավթ գտնել։
Զինվորական անձնակազմ ու սիրիացի վարձկանների է ուղարկել Լիբիա՝ երկրին տիրելու համար, արդեն իսկ ներխուժել է Սիրիա, հիմա էլ աջակցում է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Հայաստանի ու Արցախի»,- նշվում է հոդվածում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր