Հունիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին, կա վիրшվոր    

31 հոկ 2020 11:54

Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ:

Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը:

Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Ղարաբաղ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր