Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

01 նոյ 2020 21:47

ՔԱԿ-ը ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը

Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը, որով չվերամշակված նավթը տարածաշրջանից տեղափոխվում էր Թուրքիա: 

«Parstoday»-ը, գրում է, որ ՔԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, թե ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հարձակումից հետո իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին եւ դատապարտել է Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման կասեցումը: Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հարավային Մուսանա նահանգում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 25-ը վիրավորվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր