Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

04 հոկ 2017 18:35

Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

 Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։ Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական հիվանդանոց։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով լայնածավալ աշխատանքներ են սկսվել, դեպքի վայր են բերվել բազմաթիվ զրահամեքենաներ։ Հաքքարիի նահանգապետարանը դեպի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «04․10․2017թ․ մեր նահանգի Յուքսեքովա շրջանում զինվորական մեքենայի ընթացքի ժամանակ գործարկվել է անջատողական ահաբեկչական խմբավորման անդամների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը, ինչի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 4-ը վիրավորվել։Դեպքի հետաքննությունը շարունակվում է»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր