Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

05 նոյ 2020 18:23

Բացառիկ տեսանյութ. Մարտեր Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի համար. ANNA News

ANNA News Military յութուբյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն ներկայացնում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` անցնելով Շուշիի փողոցներով:

Տեսանյութում նշվում է, որ հակառակ Ժնևյան պայմանավորվածությունների, հարյուրավոր արկեր են ընկնում հինավուրց Շուշի քաղաքի վրա:

«Շուշին բառացիորեն վերացնում են: Կրակի տակ են ընկնում քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես տեսնում ենք, ոչ մի ժնևյան պայմանավորվածություններ էլ չեն աշխատում»,-նշում է ռուս լրագրողը:

Տեսանյութում լրագրողը զրուցում է հայ զինվորների հետ, որոնք պատասխանում են ադրբեջանական հրետակոծություններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր