Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

06 նոյ 2020 10:33

Ուզում եք լսել, ուրեմն բռնվեք... ...Ուղղակի զսպեք ձեզ, ես շատ բանի եմ տիրապետում

Բանակի սպառազինությունների թեման Հայաստանում շարունակում է ծխալ ու նոր թափով բորբոքվել։
Այս անգամ առիթը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի` Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցն է, որում նա ասել էր, թե վերջին երկու տարիներին բանակ ավելի շատ ժամանակակից նորարական, տեխնոլոգիական, զենք է մտել, քան նախորդ տասը տարում։

«Ամենահայտնի թեման՝ ՏՈՍ-երը, ՍՈւ-30-ները ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են Ապրիլյանից հետո և ավելի կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ ընդհանրապես»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցչի այս հայտարարությանը պատասխանեց ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակը` հայտարարելով.

«Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը»։
«168 ժամին» ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից ասել էին, որ Արծրուն Հովհաննիսյանի ասածն իրականության հետ որևէ աղերս չունի, բայց, քանի որ երկիրը պատերազմի մեջ է, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, ՀՀԿ–ն այս մասին խոսելն ու մեղավորների փնտրտուքն «անպարկեշտություն» է որակում` խոստանալով ռազմական դրության ավարտից հետո այս թեմային անդրադառնալ փաստարկված։

Երրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունն անպատասխան չմնաց։ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում նոր գրառում արեց.

«Տիրապետման մասին եք ուզում լսել, ուրեմն բռնվեք...»։

Իսկ այդ գրառումից մեկ ժամ անց նոր գրառում արեց, որտեղ մանրամասն ներկայացրեց, թե ՀՀ ԶՈւ–ն որ թվականին ինչ նոր զինատեսակներով է համալրվել։
«2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ»,– գրում է Հովհաննիսյանը և ներկայացնում մինչև 2018թ–ը ձեռք բերված զինատեսակներն ու սպառազինությունները։ 

Եվ այսպես, ըստ նրա, 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում` կրկնակի անգամ ավելի շատ: Հովհաննիսյանը թվարկել է դրանք.

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիակայաններ, այդ թվում ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ ավելի:
2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք է բերվել սահմափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ Կորնետ: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ ավելի շատ է ձեռք բերվել այդ միջոցներից:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել Սմերչ կայանքներ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը` բազմապատկվել:
2012-2018թթ. Հայաստան է բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք է բերվել կործանիչներ (այստեղ նա նշում է, որ  գաղտնիության պատճառով մանրամասները չի նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել, ուրեմն հաստատ չի տիրապետում իրավիճակին):
2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել է մեծ խմբաքանակի հին միջոցներ և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:
2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել է որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:
Ինչ վերաբերում է արդեն 2018թ–ից հետո կատարված աշխատանքներին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, որոնց մանրամասները գաղտնիք են, ձեռք է բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք ևս, ըստ նրա, բարձրաձայնելու ենթակա չեն:

«Առայժմ այսքանը, սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպեք ձեզ, ես շատ բանի եմ տիրապետում»,– իր գրառումը եզրափակում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
Ի դեպ, նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին`2012թ–ից, երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր։

Մինչ այդ` 2010 - 2012թթ.–ին, աշխատել է նախ ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ, ապա նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությութնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր