Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվել          Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»       Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները    

26 հուլ 2025 11:32

Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է

Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ էԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի,  տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: 

Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր