Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը          Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին       Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից    

10 նոյ 2020 16:59

Ստորագրված փաստաթուղթը պարտության փաստաթուղթ է, ժամ առաջ միջոցներ ձեռնարկել՝ չեզոքացնելու փաստաթուղթը

Ռազմական փորձագետ,  «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Փորձեմ մեջս ուժ գտնել և խոսել։

Ստորագրված փաստաթուղթը պարտության փաստաթուղթ է։ Մի կողմ եմ թողնում ինձ համար այդպես էլ անհասկանալի մնացած ոչ պատշաճ զորահավաքի փաստը, կազմակերպչական աշխատանքները, այդպես էլ ոչ մի տեսակի ռազմական օպերացիաների չկատարումը, ուզում եմ խոսել փաստաթղթի մասին։

ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, այստեղ ստորագրված նմանատիպ ցանկացած փաստաթուղթ պետք է անցնի խորհրդարանով, այնուհետև ներկայացվի նախագահի վավերացմանը։ Նախագահը կարող է փաստաթուղթն ուղարկել ՍԴ հետագա գործընթացների համար։

Հիմա ուզում եմ ասել, որ այս խայտառակությանը չպիտի ենթարկվենք, ուղղակի չպիտի ենթարկվենք ու վերջ․․․ Իսկ թե ինչպես, քաղաքական ուժերին եմ ուղղակի խնդրում, որ ժամ առաջ միջոցներ ձեռնարկեն՝ չեզոքացնելու փաստաթուղթը, կամ գոնե առնվազն խայտառակ պայմանները․․․»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր