Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց          Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան       Կցանկանա՞ արդյոք ՌԴ-ն գործ ունենալ իր պետությանը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան․«Առավոտ»    

20 նոյ 2020 13:16

Սկանդալային փաստեր նորանշանակ արտգործնախարարի մասին․բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին Mediaport

Mediaport Telegram-ալիքը սկանդալային փաստեր է ներկայացրել Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի մասին։


«1996 թ.-ից  ԱԳՆ-ում աշխատող Այվազյանն դիվանագիտական կորպուսի թերևս ամենահեղինակազուրկ կադրերից է:


Նա Արգենտինայում ՀՀ դեսպան է  նշանակվել բարերար Էդուրարդո Էռնեկյանին քծնելու և այդ պահին գործող դեսպանի դեմ վարկաբեկիչ զեկուցագրեր գրելու արդյունքում, որոնք հետագայում մոռացել է ջնջել համակարգչից՝ ծաղրի առարկա դառնալով ԱԳՆ-ում:


Դեսպան եղած ժամանակ Արա Այվազյանը զբաղվել է դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքով, բայց սա նրա կենսագրության ամենախայտառակ դրվագը չէ: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեին, նա, ընդունելով Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հրավերը,  առանց որևէ մեկին պահելու,  գնացել է Թուրքիայի դեսպանի հետ գինի խմելու և մեկնարկած ջահերով երթի պատճառով տևական ժամանակ չի կարողացել դուրս գալ Թուրքիայի դեսպանատնից:


Մեկ այլ խայտառակ դրվագ էլ կա. Արա Այվազյանի վարորդը հափշտակել է ՀՀ դեսպանության սեյֆում եղած կանխիկ դրամական միջոցները ու թեև բոլորը գիտեին նրա գտնվելու վայրը, սակայն ոչինչ չձեռնարկվեց հանցագործին պատժելու համար, քանի որ նա Ավյազյանների ընտանիքի մտերիմն էր:


Նա բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին:


անդրադարձ կա նաև նախօրենին Նիկոլ Փաշինյանի կողմից արտգործնախարար նշանակված Արա Այվազյանին:


Ըստ Իսպանալեզու «Laseptima» պարբերականի՝ 2008 թվականի հունվար ամսին հրապարակած «Դիվանագիտական կոնտրաբանդա» վերնագրով  նյութի՝ Արա Այվազյանը տարբեր երկրների` ինչպես օրինակ Նիգերիա, Պակիստան, Չիլի, Մարոկկո, Բոլիվիա, Բելառուս  շուրջ 13  դիվանագետների հետ ներքաշված է եղել թանկարժեք մեքենաների առք ու վաճառքի, դրանք սեփականաշնորհելու և հարկային պարտավորությունները թաքցնելու գործողություններով զուգորդված կոնտրաբանդայի կազմում: Պարբերականը հատուկ շեշտել է, որ ներգրավված դիվանագետները հանցավոր սխեման իրագործելիս միտումնավոր օգտվել են իրենց դիվանագիատական անձեռնմխելիությունից»,- գրում է տելեգրամյան ալիքը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր