Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 նոյ 2020 15:21

Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախում ծագել են տարաձայնություններ.դա սկզբունքային է Թուրքիայի համար

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել՝  կապված  Արցախում  խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը, , գրում է ermenihaber.am-ը: 

Տարաձայնությունները կապված են այն հանգամանքի հետ, որ թուրքերը ցանկանում են բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։

Reuters–ի հաղորդմամբ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ մոնիտորինգային առաքելության չափորոշիչների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ 

«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր չէ տեղակայել դիտորդական կետ տարածաշրջանում, որը կգործի միասնական կենտրոնից անկախ։ Սակայն դա սկզբունքային է Թուրքիայի համար», –  գործակալության հետ զրույցում ասել է  թուրքական կողմը։

Ինչպես պարզաբանել է աղբյուրը, այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11–ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են հուշագիր համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկելու է Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում տեղակայել են 23 դիտորդական կետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր