Ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային . թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է          Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն, իսկ եթե հանկարծ....       ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ    

01 դեկ 2020 09:38

Արցախի նախագահը «բաժանում է» իշխանությունը. Վիտալի Բալասանյանը՝ ԱԽ քարտուղար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Այսինքն՝ Հարությունյանը մինչև նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:

Հիմա փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ինչ տարբերություն կա ՀՀ-ի և Արցախի իրավիճակներում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման և միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Այսինքն՝ Հարությունյանը կոնկրետ իշխանություն պահելու խնդիր իր առջև չի դրել, «բաժանում է» իշխանությունը, որպեսզի միասնական Արցախ կառուցի։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է սև-սպիտակներ, իմ ու քո-ի բաժանումը, պառակտումը Արցախում թույլ չտալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր