Աճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն          Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում       Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի    

02 դեկ 2020 16:00

Մենք այժմ պետք է աջակցենք և՛ ՀՀ վարչապետին, և՛ նրա թիմին, մեծ խիզախություն էին պահանջում նրանից այդ որոշմանը գնալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ պետք է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին՝ ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ որոշումների կատարման հարցում: Այս մասին նա ասել Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում։
     
«Հայաստանի ղեկավարությունը և անձամբ կառավարության ղեկավարը ստիպված են եղել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ որոշումներ էին, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ, և մեծ խիզախություն էին պահանջում վարչապետից:
     
Սա ակնհայտ է, և այս խորհրդակցությանը ներկա յուրաքանչյուր ոք հասկանում է նման կարգի որոշումներ կայացնելիս պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց։ Եվ մեր խնդիրն այն է, որ հիմա աջակցենք և՛ վարչապետին, և՛ նրա թիմին, որպեսզի խաղաղություն հաստատվի՝ հասնելու բոլոր ընդունված որոշումների կատարմանը և օգնելու այն մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր