ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում          Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան       Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը    

09 դեկ 2020 13:55

Նայեք այս քարտեզին,ուզում ե՞ք իմանալ ինչ է լինելու, եթե...Ստեփանակերտը վերջնականապես դառնում է Խանքենդի

TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում թրքասեր պատգամավորները առանց ամաչելու, բայց տեքստով խոսում են որպես պարտված կողմ, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին: Սա ենթադրում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Ստեփանակերտը վերջնականապես դառնում է Խանքենդի: Մնացածը հասկացաք: Քայլիստները շատ գոհ են և մեզ փորձում են համոզել, որ իբր Ադրբեջանում հայ գերիների հետ լավ են վարվում: Մենք տեսնում ենք, թե ոնց են վարվում, իրենք էլ գիտեն, բայց պնդում են, որ լավ են վարվում: Թուրքիան արդեն ախորժակը վիզուալ է ցուցադրում, բաց ասում է իրենց «պատվերի» մասին: Հետպատերազմյան շրջանում ինչ որ բաներ են բացահայտվում, որ նախապատերազմական փուլում խոսում էինք, մեզ դավաճան ու պիցցայակեր էին անվանում: Ուզում ե՞ք իմանալ ինչ է լինելու եթե իմքայլականները շարունակեն իշխել, նայեք այս քարտեզին: Սա իրական է.
հ.գ. Ասում է Հայաստանը աղքատ երկիր է փող չունի, փողի դիմաց Սյունիքը կտան, կվերջանա:
հ.գ.2 Հիշենք Չավուշօղլուն ի՞նչ էր ասել և փազլը կամբողջանա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր