Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

12 հուն 2023 18:32

Այլևս ոչ մի միջնորդ չի կարող բարձրացնել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցը.2022 թ. հոկտեմբերին Պրահայում վերջնականապես ու պաշտոնապես համաձայնել են ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս

Եվս մեկ անգամ պարզի մասին։

2022 թ. հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը վերջնականապես ու պաշտոնապես համաձայնել է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ առանց դրա անջատման հնարավորության։

Դրանից հետո որևէ միջնորդ կողմ, այդ թվում Ռուսաստանը կամ Իրանը, այլևս չի կարող բարձրացնել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցը։ Որովհետև ՀՀ դե-ֆակտո ղեկավարը, որպես հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչ, ասել է, որ «մենք»՝ այսինքն հայերս, կողմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա փաստ է։ Փաստ, ոչ թե կարծիք։

Վերջ։ 

Ու հիմա գնում է մի կողմից էդ հանձումը լիարժեք իրականացնելու տեխնիկական կողմի քննարկումը (իրավունքներ, ֆլան-ֆստան), իսկ մյուս կողմից՝ Հայաստանում հնարավոր ընդվզումը չեզոքացնելու կամ կանխելու գործողությունները (ԶԼՄ-ների օրենքի խստացում, նոր այլ բռնապետական օրենքներ, ՀՅԴ վրա հարձակումներ, ազգային պատգամավորներին մանդատից զրկել և այլն)։

Սա է ողջ պատկերը։ 

Ասեմ ավելին, հաջորդ քայլով ճիշտ նույնը՝ ավելի արագ լինելու է Սյունիքի հետ։

Միակ լուծումը դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է՝ առանց «բայց»-երի։

հ.գ. Ուղիղ ու հստակ մեղադրելու փոխարեն եթե Արցախի իշխանությունները շարունակեն լղոզված մեղադրել կապիտուլյանտին, ապա մի քանի ամսից կլինեն կամ Բաքվի բանտում կամ Երևանում տնազուրկ նախկին պաշտոնյա։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր