Ավինյանն է մեղավոր ․ «Հրապարակ»          Ժողովուրդը Եկեղեցու հետ է, ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»       ՔՊ-ում խոր կասկածներ ունեն․ «Հրապարակ»    

12 դեկ 2020 12:14

Հարձակման փորձ՝ ՊԲ հարավային ուղղությամբ.վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
     Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր