Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 դեկ 2020 17:28

ՊՆ-ից պարզաբանում են. ռուսական կողմի հետ ոչ թե պայմանագիր, այլ պայմանավորվածություն

Պաշտպանության նախարարությունից հերքում են ակտիվորեն տարածվող այն լուրերը, ըստ որի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր  է ստորագրել ռուսական կողմի հետ՝  Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։

«Պաշտպանության նախարարը չի ստորագրել, առավել ևս գաղտնի կերպով, որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմանին։ Տեսականորեն նույնիսկ նման բան հնարավոր չէ, քանի որ պաշտպանության նախարարությունն իրավասու չէ ստորագրել փաստաթուղթ, որը վերաբերում է միջպետական սահմաններին»,-Panorama.am-ին ասացին պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչությունից միաժամանակ ավելացրեցին, որ պաշտպանության նախարարությունը ռուսական կողմի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որն էապես նպաստելու է սահմանների անվտանգությանը։

Հարցին, պայմանավորվածությունը եղել է գրավո՞ր, թե՞ բանավոր, ՊՆ-ից արձագանքեցին. «Ոչ մի ստորագրված փաստաթուղթ չկա։ Միակ փաստաթուղթը, որ կա, նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Երբ խոսքը սահմանների մասին է, ՊՆ-ն որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի»։

Նշենք, որ Թելագրամի Mediaport ալիքը տարածել էր տեղեկատվություն, ըստ որի. «Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր  է ստորագրել ռուսական կողմի հետ՝  Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։

Ըստ էության, ռուս սահմանապահների և Ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:

Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող  երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է  Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր