Շնորհակալությունս Պուտինին, հրաշք տեղի ունեցավ. տարածքները շատ մեծ են, չգիտեն՝ մեր տղերքը կոնկրետ որտեղ են, որ մտնեն հանեն
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաք այցելության ժամանակ շնորհակալություն հատնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ջանքը գործադրեց եւ հրաշք տեղի ունեցավ՝ 70 օր անհետ կորած մեր 6 հայ զինվորները վերադարձան տուն։
«Խնդիրն այն է, որ տարածքները շատ մեծ են, չգիտեն՝ մեր տղերքը կոնկրետ որտեղ են, որ մտնեն հանեն։ Եղել է, որ մտել են, բարձրախոսով խոսել են ռուսերեն, հայերեն բայց դուրս չեն եկել, մենք ենթադրում ենք, որ դա նրանից է, որ չեն վստահում, քանի որ ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն, ռուսերեն խոսել»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ 6 հայ զինծառայողներն էլ հյուծված են, սակայն նրանց կյանքին վտանգ կամ հաշմանդամություն չի սպառնում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում քիչ առաջ չեղարկեց իր նախապես պլանավորված այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այցելելու է Կապան, Գորիս եւ Մեղրի քաղաքներ, սակայն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ եղավ միայն Սառնակունք գյուղում, ապա Սիսիան քաղաքում։ Սիսիանի եկեղեցում տեղի ունեցավ միջադեպ. եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել նրա ձեռքը։
Վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փորձում էին փակել Սյունիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատվածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել էին ճանապարհը եւ թույլ չեն տալիս նրանց հասնել Զանգեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։