Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ»    

29 դեկ 2020 15:11

Նաիրա Զոհրաբյանն այլևս ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չէ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այլևս ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չէ։ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ընթացող նիստի ժամանակ իրենց քվեարկությամբ հեռացրին նրան այդ պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 84 պատգամավորներից 78–ը կողմ են քվեարկել, 4-ը` դեմ։ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն էր որոշման նախագիծ ներկայացրել ԱԺ, որով առաջարկել էր դադարեցնել Զոհրաբյանի լիազորությունները ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

ԲՀԿ–ն հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հանելու նախաձեռնության սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:

Հիշեցնենք` «Իմ քայլի» առաջարկը հիմնավորվում է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներով, որոնց հեղինակն, ըստ իշխող ուժի, չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր