Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

04 հուն 2021 15:00

Ինկասացիայի ավտոմեքենաները ի՞նչ էին անում ԼՂ-ում եւ ինչո՞ւ էին Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան, ի՞նչ էին դուրս բերում այնտեղից

Հասկացա, որ նման անձանց հետ իմ  հետագա աշխատանքն անհամատեղելի է: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց  ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ով 2018 թվականի իշխանափոխությունից հետո ազատվել է պաշտոնից:

«Ինձ խորթ էր նման մոտեցումը, որ պաշտամունքի էր վերածում նույն Նիկոլ Փաշինյանն իր նկատմամբ եւ նրա նշանակած կադրային քաղաքականությունը: Ես շուրջ 30 տարի աշխատել եմ քննչական ապարատում, եւ  կարող եմ ասել, որ բավականին լուրջ աշխատանք տարվեց Քննչական կոմիտեն ստեղծելու համար, բայց ՔԿ նախագահ նշանակվեց մի անձ, (նկատի ունի Հայկ Գրիգորյանին, -հեղ.), որի տեսակի, վարքի, գիտելիքի մասին բոլորը գիտեն: Ինձ ավելի ցավ պատճառեց այն, որ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվեց Արգիշտի Քյարամյանը»,- նշեց Պետրոսյանը եւ հավելեց, որ Քյարամյանը պատերազմի առաջին օրերին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ հայտնվել Արցախում։

«Ինչի՞ համար, ի՞նչ միսիա ուներ նա Ղարաբաղում: Լրտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ խոսակցությունները աբստրակտ են, դեռ որեւէ ապացույց չկա, բայց հույս ունեմ, որ կգտնվի: Մամուլը գրում էր, որ նա մշտապես Շուշիում է լինում, նաեւ Արայիկ Հարությունյանի կողքին, այնուհետեւ Հայաստան է վերադառնում ինկասացիայի մեքենայով… Ինկասացիայի ավտոմեքենաները ի՞նչ էին անում Ղարաբաղում եւ ինչո՞ւ էին Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան, ի՞նչ էին դուրս բերում այնտեղից»,- ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր