Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

18 մայիս 2022 13:24

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է

ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ հավաքվել էին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները։
Նա հայտարարեց, որ քրեական գործի շրջանակներում կա դատախազի կողմից տրված ցուցում, որի պահանջները կատարվելու են, ժամկետների հետ կապված հարցեր կհստակեցվեն Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և զոհվածների ծնողների, ինչպես նաև նրանց շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի առաջիկա հանդիպումից հետո։
«Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է, որի հետ կապված ժամկետները կհստակեցվեն»,–ասաց Վարդանյանը։
***
44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
Վարդանյանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել, և հնարավոր չէ այս պահին ազատ արձակել Գարիկ Գալեյանին, քանի որ կա հատուկ ընթացակարգ։
Քաշքշուկ սկսվեց ծնողների և իրավապահների միջև։ Ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենք մտնել, սակայն իրավապահները դիմադրում են։
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքից մեկ այլ պաշտոնատար անձ իջավ ծնողների մոտ և նշեց, որ հիմա կքննարկեն նրանց պահանջն ու հայտարարությամբ հանդես կգան։
Հայտարարվեց, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։
Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր