Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

05 հուն 2021 15:27

Բաքվի բերդում 3 հարկ է եղել՝ 2 կորպուսով, ամեն խցում 6 հոգի,800-ից ավել գերի կա, երեխաների աչքերը փակ տարել են.գերի զինվորներն են պատմել

Անհետ կորած զինծառայողների հարազատների հավաքվել են կառավարության դիմաց։ Ծնողներից մեկն ասաց, որ անորոշ վիճակ է, ուզում եմ իմանալ, թե ինչ աշխատանքներ են գնում իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ։ Նշում են, որ հավաքվելով այստեղ՝ փորձում են զգոն պահել կառավարությանը։

«Երկու ամսվա զինծառայող էր, Հադրութի շրջանում է  կորել։ Նրա հետ ծառայողներից մեկն ասում է՝ զոհված է տեսել տղայիս, մյուսն էլ ասում է՝ վիրավոր է եղել։ Հիմա որևէ տեղեկություն  չունեմ՝ ոչ մարմինը կա, ոչ էլ գերիների ցուցակում անունը կա։  Ծառայության եմ տվել ողջ ու առողջ, այդպես էլ իմ տղային ուզում եմ»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Մայրերից մյուսն ասաց, որ որդուց լուր չունի 80 օր, ենթադրյալ գերի է։
Ռ. Գևորգյանը նշոց, որ կառավարությունում չգիտեն՝ Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. «Վերադարձած 44 գերիների հետ խոսել ենք, ասում են՝ երեք հարկ է եղել երկու կորպուսով, ամեն խցում 6 հոգի։ Երեխաների աչքերը փակ տարել են, արյան անալիզ են վերցրել, թվեր են տեսել, գումարում ենք 800-ից ավելի է ստացվում»։

Նա նշեց, որ իրենց պահանջն է. «Կա հատված, որտեղ ադրբեջանցիները զոհվածներին մի տեղ փորել, թաղել են, պետք է իմանան, թե  որտեղ են թաղել, որպեսզի գնանք, հանենք, ինչպես նաև գերիների կոնկրետ անուններ տան մեզ։ Համոզված եմ, որ Բաքվի բերդում 800-ից ավելի երեխաներ կան։

Չգիտեմ՝ ինչով են զբաղված՝ ի՞նչ նոր տարի, ի՞նչ ձյունանուշիկ, ամոթ է, գործի չեն։ Բոլորը պետք է աշխատեն։ Իմ երեխային երեք ամիս է չեմ տեսել»։
Իրենց տեղեկություններով` Ջաբրայիլի տարածքում հարյուրավոր զոհեր ու գերեվարվածներ են եղել: Բայց տղամարդը հայտնեց, որ անձամբ է մասնակցել որոնողական աշխատանքներին ու դիակներ չեն հայտնաբերվել:

«Թուրքի ասածից մենք հասկացանք, որ ողջ մնացածներին գերի են տարել, մահացածներին էլ ուղղակի փոս են փորել, թաղել ու տեղը չեն ասում: Մենք ուզում ենք` տեղն իմանանք, գնանք, մեր երեխեքին հանենք, բերենք»,- ասաց ծնողներից մեկը:
Ծնողները պահանջում են, որ ՀՀ իշխանությունները ՌԴ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությւնների հետ ճշտեն, թե իրականում քանի հայ զինվոր կա Բաքվում ու բանակցեն նրանց վերադարձնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր