Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

09 հուն 2021 10:19

Այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ.հիմա էլ զբաղված են այնտեղից մեր զորքերը դուրս բերելու խնդրով

Հայաստանի դավաճան իշխանություններն այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ։ Նրանք շատ հետևողական են Արցախը թշնամուն հանձնելու գործում և հիմա զբաղված են այնտեղից մեր զորքերը դուրս բերելու խնդրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Հայաստանի դավաճան իշխանություններն այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ։ Նրանք շատ հետևողական են Արցախը թշնամուն հանձնելու գործում և հիմա զբաղված են այնտեղից մեր զորքերը դուրս բերելու խնդրով։


Բայց քանի որ դավաճան Նիկոլն ու իր թիմակիցները առանձնահատուկ ստահականեր են, ապա այդ խնդիրն էլ լուծում են միայն իրենց հատուկ ստորությամբ՝ ժողովրդական պահանջ են ձևավորում։ Իբր՝ տեսե՛ք, ժողովուրդը չի ուզում, որ մեր որդիները Արցախում ծառայեն։


Դրան էր ուղղված ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այսօրվա բեմականացված ներկայացումը։ Եվ ոչ միայն դա։ Վերջին շրջանում նման կեղտոտ քարոզչություն՝ հիմնականում ծնողների շուրթերով, Հայաստանում շատ է արվում։ Եվ պետք է ասեմ, որ իրենց նպատակին դավաճանները հասել են՝ Արցախում հայկական գործոնը հիմա արդեն գրեթե ոչինչ չի որոշում։ Շատ շուտով ադրբեջանցիները նաև անցակետ կդնեն Տեղ գյուղից այն կողմ, որ ՀՀ էլ ոչ մի քաղաքացի չկարողանա առանց իրենց թույլտվության Արցախ մտնել։ Զորքի մասին դե չեմ էլ խոսում։


P.S. Ռազմական ինստիտուտում տեղի ունեցող ցույցին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում նաև ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց։ Երկրորդ այս ցույցը վերահսկվում էր ոստիկանության հարյուրավոր ծառայողների կողմից։ Ավտոբուսներով էին բերել ոստիկաններին, որ մեր արժանապատիվ քաղաքացիները հանկարծ նեղություն չտան դավաճան իշխանություններին։ Իսկ Ռազմական ինստիտուտի մոտ գրեթե ոստիկան չկար։ Ընդամենը մի քանի հոգի։ Ոստիկանությունը հետո թող չասի, թե հասարակական կարգ պահող ։ Չկա նման բան՝ դավաճանի հլու հնազանդ կամակատարն է ընդամենը»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր