Ադրբեջանը ինչու պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են          Տեսանյութ.Երկրաշարժի պատճառով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում խուճապ է, տարհանում են բարձրահարկ շենքերի բնակիչներին       Արևմտյան կուրատորները Կիևի իշխանություններին համոզել են շարունակել պայքարը մինչև վերջին ուկրաինացին    

09 մայիս 2016 14:41

Արցախի հնարավոր ճանաչումը չի սահմանափակվի ՀՀ-ով

Արցախի հնարավոր ճանաչումը չի սահմանափակվի ՀՀ-ով
«Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիան պետք չէ բացառել, այն ավելի քան սպասելի է»,-մայիսի 9-ին Հայացք մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
 
«Ադրբեջանն այսօր պատերազմ վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, որովհետև ապրիլյան պատերազմում ունեցած ձախողումը նրան զրկեց քաղաքական լուրջ հաղթաթղթերից: Այսուհետև Ադրբեջանը բանակցային սեղանին պատերազմ չվերսկսելը չի կարող ներկայացնել որպես «զիջում», չի կարող հիմնավորել իրեն տարածքներ հանձնելու պահանջը»: Հրանտ Մելիք-Շահնազարյանը գնահատմամբ` պաշտպանության ոլորտում հայկական կողմն իր «տնային աշխատանքը» լավ է կատարել. «Ինչ-որ չափով զգոնությունը թուլացել էր, բայց տեսանք, որ չորս օրում կասեցվեց թշնամու գրոհը, հայկական ուժերն անցան հակահարվածի և վերադարձրեցին տարածքային կորուստները: Զինվորի ոգին էլ է կարևոր, բայց երբ գերժամանակակից զենքով` Սմերչ-ով, Տոս-ով են հարձակում, և դրան դիմադրում են, նշանակում է, որ «տնային աշխատանքը» լավ է կատարվել: Սա այն նույն «տնային աշխատանքն» է, որը ժամանակին լավ էր կատարվել Շուշիի դեպքում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ եթե բանակցությունները վերսկսվեն, դրանց պետք է մասնակցի նաև Արցախը: «Ադրբեջանը փորձում է չեզոքացնել 1994թ. հրադադարի պայմանագիրը, ինչը նրան չհաջողվեց: Դա խոսում է այն մասին, որ միջնորդները տեսնում են Արցախին որպես բանակցային կողմ և չեն ցանկանում, որ Արցախը քաղաքական գործոն չլինի: Հայկական կողմը հնարավորություն ստացավ նաև Ադրբեջանին որոշ բաներ պարտադրել, և այդ կետերից ինձ համար ամենակարևորը Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչելու պահանջն է, այսինքն` միջազգային հանրությունը պետք է հստակ նշի, թե ով է եղել ռազմական գործողությունները վերսկսողը»:


Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը նա նշեց, որ հայկական կողմը մինչ այսօր ամեն ինչ արել է բանակցային գործընթացը չվնասելու համար, և Արցախի ճանաչումը այդ նպատակով է մինչ օրս հետաձգվել: ՀրանտՄելիք-Շահնազարյանը կարծում է, որ Արցախի հնարավոր ճանաչումը չի սահմանափակվի ՀՀ-ով, վերջինիս օրինակին կհետևեն նաև այլ պետություններ. «Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ այդ ճանաչումն ինքնանպատակ չլինի և «շղթայական ռեակցիան» ապահովվի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր