Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

09 հուն 2021 12:56

ԱՄՆ-ի միջուկային կոճակը գտնվում է այդ խելագարի ձեռքին, աղոթում եմ Աստծուն՝ աշխարհը պաշտպանելու Թրամփից, ինչեր կարող է անել իր պաշտոնավարման վերջին օրերին

Լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության  գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն ուրբաթ օրն ասել է, որ ԱՄՆ-ի միջուկային կոճակը գտնվում է «Թրամփ անունով խելագարի ձեռքում», հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:


Նասրալլահն «Ալ-Մանար» հեռուստաընկերության կողմից հեռարձակված ելույթում ասել է, որ աղոթում է Աստծուն՝ աշխարհը պաշտպանելու նրանից, ինչ կարող է անել Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրերին և հավելել, որ վերջերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձությունները շատ վտանգավոր են և հետևանքներ կունենան ամբողջ աշխարհում:


«Վերջերս Ամերիկայում տեղի ունեցած իրադարձությունները շատ վտանգավոր են և շատ ծավալուն, ու հնարավոր չէ նվազագույնի հասցնել դրանք՝ անկախ ամեն ինչից», - ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ Թրամփն ԱՄՆ-ում արեց այն, ինչ Միացյալ Նահանգները սովորաբար անում է այլ պետություններում :


Միևնույն ժամանակ աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին որակել է «թերի»՝  նախազգուշացնելով նրա հրամանով միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին:


«Ես Սպիտակ տան համար պատասխանատու պաշտոնյաների հետ խոսեցի նախազգուշական միջոցների մասին՝ Թրամփին ռազմական գործողություններ կամ միջուկային հարված հասցնել թույլ չտալու համար», - ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր