Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

09 հուն 2021 19:18

Կոչ ենք անում ոտքի կանգնել՝ վտանգված է հայրենիքը

Հարգելի ազատամարտիկներ, սիրելի ժողովուրդ, սույն թվականի նոյեմբերի 9-ից հետո, կապիտուլյացիոն դավաճանական փաստաթղթի ստորագրումով կորցրեցինք արյան գնով ձեռք բերած հաղթանակները, հայրենիքի զգալի մասը, կորցրեցինք երեք սերունդ, մեր ոսկե սերնդին, ունեցանք՝ տասնյակ հազարավոր վիրավորված ու խեղված զինվորներ, հարյուրավոր անհետ կորածներ ու գերեվարվածներ, ավերված տնտեսություն, հազարավոր անօթևան մնացած  հայրենակիցներ։ 

Այս ամենը տեղի ունցավ մի խումբ ստահակների անգրագետ ու ապաշնորհ կառավարման պատճառով, սակայն մտածել անգամ չէինք կարող, որ պարտված վարչախումբը կհամարձակվի լկտի ձևով՝ մանիպուլյացիայով երկարաձգել իր իշխանությունը և օրօրի բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, կհանձնի մեր Հայրենիքի տարածքները՝ մաս-մաս։ Ով է տվել նրանց այդ իրավունքը, միթե՞ նրանց լիազորությունների մեջ մտնում է երկիրը մաս մաս թշնամուն հանձնելը, միթե՞ այդքան անհայրենիք են նրանք։ 

Բազմիցս նշել ենք ու վերստին հաստատում ենք վարչապետի և իր թիմի հրաժարականի մեր պահանջը, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր երկրին,  վերականգնել տնտեսությունն ու Հայրենիքի  ինքնիշխանությունը։
Վտանգված է  Հայրենիքը, ուստի կոչ ենք անում, ոտքի կանգնել հանուն մեր հայրենիքի պաշտպանության, մեր վաղվա օրվան ու մեր գալիք սերունդների։

Ազատամարտի վետերանների միություն 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր