Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

12 հուն 2021 13:57

Հայկական օրակարգը Մոսկվայում տապալվել է.Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ իրագործվում են Ադրբեջանի պահանջները

Նոյեմբերի 9-ի համաձայնագրում կային դրույթներ ապաշրջափակման մասին։ Ակնհայտ է, որ այս դրույթները ներմուծվել են փաստաթղթի մեջ, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում և սա թշնամու օրակարգն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկվա մոսկովյան բանակցություններին և դրա արդյունքներին:


«Այս պահին Հայաստանի շահերից բխող թիվ մեկ օրակարգային հարցը ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց փոխանակումն է, որոնք Ադրբեջանում գտնվում են գերության և անազատության մեջ։ Մեզ հրապարակային ասել են՝ մոսկովյան այցի նպատակը գերիների վերադարձն էր, վերջում ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ ռազմագերիների մասին խոսք չկա, ոչ մի պարտավորություն չի ստանձնվել, այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը չի իրացվում, մնացած բոլոր կետերը, որոնք մեր օրակարգը չեն՝ օրինակ Քելբաջարից դուրս գալ, Լաչինի միջանցքը հանձնել բոլոր կետերը իրացվել և իրացվում են շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ, սակայն հայերին հուզող առաջնային հարցը չի լուծվել և չի լուծվում»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:


Վերջինս արձանագրում է՝ հայկական օրակարգը Մոսկվայում տապալվել է և հայկական օրակարգով հարց չի քննարկվել:


Դիտարկմանը՝ հնարավո՞ր է գերիներին Ադրբեջանը պահում է որպես հաղթաթուղթ՝ հետագայում նոր տարածքների պահանջով՝ Էդմոն Մարուքյանն ասաց.


«Ակնհայտ է, որ պահվում են Հայաստանին ճնշելու համար, բայց կարևոր հարց կա՝ Հայաստանն էլ կետեր ունի իրացնելու, եթե Ադրբեջանը մի կետը չի կատարում, մենք ինչու՞ ենք մյուս կետերը կատարում։ Մեր նախապայմանը պետք է լիներ որևէ փաստաթուղթ ստորագրելուց ռազմագերիների վերադարձը։ Եթե  չեն վերադարձնում, ապա՝ չենք ստորագրում»,-ասաց Մարուքյանն՝ ընգծելով, որ միայն թշնամու օրակարգն է իրացվում, մերը՝ ոչ, ինչի պատճառն այն է, որ պարտված ղեկավարը շարունակում է բանակցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր