«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

12 հուն 2021 18:25

Տեսանյութ.Կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, որ առաջին գնացքի առաջին ուղևորը լինի ինքը

Տեսանյութ.Կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, որ առաջին գնացքի առաջին ուղևորը լինի ինքըՀայացք մամուլի ակումբում Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանը և Արա Պապյանը խոսեցին աշխարհաքաղաքական վերջին մարտահրավերների և հնարավորությունների մասին:

Արա Պապյանը անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին ստորագրված հայտարարությանը նշեց, որ այդ փաստաթուղթը սպասարկում է Ադրբեջանի և ՌԴ շահերը.«Մեզ համար խիստ կարևոր հարցը` ռազմագերիների վերադարձի հարցը չշոշափվեց պաշտոնական հայտարարության մեջ: Սա երկրորդ փաստաթուղթն է, որով փորձ է արվում «լուծել» ԼՂ հարցը, բայց նորից նույն հունի մեջ է այն առումով, որ խախտվել է խնդրի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը: Մենք բազմիցս կրկնել ենք, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի ձևաչափ: Հույս ունենք, որ առաջիկայում եռանախագահներից երկուսը մարտահրավերներին հակադիր որոշակի հնարավորություններ կստեղծեն»,- ասաց Արա Պապյանը:

Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ էլ 2021-ին կրկին մի շրջանակի այն կետին ենք հասնելու, որը սկսվել էր 1921-ին՝ Հայաստանի ռուս-թուրքական զավթմամբ և Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բաժանումով. «Այս փակուղուց ելքը Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության ճանաչումն է, ինքնահռչակումը, դրանով մենք կուղղենք խոշորագույն այն ռազմավարական սխալը, որը 1991թ. Անկախության հռչակագրում թույլ տրվեց, և դա Արցախի հարցը դուրս կբերի մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման դաշտից և կբերի ՀՀ տարածքային ամբողջականության հարցի դաշտ, ինչը գլխիվայր շուռ կտա այսօրվա տխրահռչակ խաղի կանոնները»,-նշեց Տիգրան Խզմալյանը:
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր