Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»          Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»       Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ    

15 հուն 2021 10:36

Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ, իսկ ահա Արսեն Թորոսյանը դիմումն արդեն գրել է ազատման.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրների վստահեցմամբ՝ նա դիմումն արդեն գրել է եւ փոխանցել վարչապետին։


Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չեն։ Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, եւ ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ընդդիմադիր թեւից է։


Սակայն Փաշինյանն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ, իսկ նման ցանկություն ունեցողների առաջ դուռը բաց է։


Նշենք, որ երեկ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում կառավարության պահուստային ֆոնդից ԱՆ-ին ավելի քան 2.5 միլիարդ դրամ է հատկացվել՝ քովիդի դեմ պայքարի համար։ Ուշագրավ է, որ ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով։


«Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների իրականացման ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով»,- գրված է որոշման մեջ: Գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15.01.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր