Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն          Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին       Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ    

20 հուն 2021 12:43

Ընթացքի ժամանակ ծխելու տուգանքները փոխվեցին

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրան կողմ քվեարկեցին 82 պատգամավորներ, 3–ը` ձեռնպահ։
Օրենքի նախագիծը առաջարկվում է ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Օրենքի նախագծով նախատեսվում է նաև համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն»,- նշել էր Ֆիդանյանը:
Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր