Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին          Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ       «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ    

26 հուն 2021 15:37

Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա անհայտ անձի հարձակումից հետո ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը:

Հունվարի 24-ի երեկոյան, Ստամբուլում, աղբ հավաքող ոմն Հասան Հուսեյն Յ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակահարել էր Ռուսաստանի երեք քաղաքացու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ: Նա կալանավորվել է: Ինչպես հաղորդել  է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր