Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

28 հուն 2021 13:33

30 տարի մենք բանակը դարձրեցինք դուքյան.ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց

Բանակը չի պարտվել, առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետեւ 30 տարի եւ ավել մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրեցինք դուքյան: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:


«Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, եւ դա գիտակցում էին մեր հարեւանները, եւ ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց:Կոռուպցիան մտավ, թաթախվեցինք ամբողջությամբ քաղաքականության մեջ: Բոլորդ տեղյակ եք՝ ընտրություններում ինչ էր կատարվում: Զինվորները դեմ էին քվեարկում, տանում աղբարկղում դատարկում էին, նորից  բերում լցնում էին»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր