«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին, կան տուժածներ          Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին       Վրшերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ «ախուրյանցի Անոն»    

28 հուն 2021 14:13

Հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները հայտարարության համար քրգործ հարուցել Իոաննիսյանի նկատմամբ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «ՎԵՏՕ»–ի տարածած հաղորդագրությունում ասվում է․


 «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը 27.01.2021 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ Հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները:


 Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ պահանջում ենք հարուցել քրեական գործ՝ ըստ կոռումպացված օլիգարխի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի հայտարարության՝ կաշառքով գեներալական կոչումներ ստացած գեներալներին հայտնաբերելու և անհապաղ պատժելու նպատակով: Այդ նպատակով պահանջում ենք քրեական գործի շրջանակներում հարցաքննել կոռումպացված օլիգարխից վարձատրվող Դանիել Իոաննիսյանին:


 Եթե հարցաքննության ընթացքում կոռումպացված օլիգարխից վարձատրվող Իոաննիսյանը չհայտնի որևէ տվյալ որևէ գեներալի մասին, ով կաշառքով կոչում է ստացել, ապա կարող ենք փաստել, որ գործ ունենք սորոսականների կողմից ստախոսությամբ և կեղծիքով ՀՀ բանակի վարկաբեկման հերթական փորձի հետ:


 Այդ դեպքում ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն ենք համարում ստուգել սուտ լուրերով բանակի վարկաբեկման համար հնարավոր գրանտերի ստացումը արտասահմանյան գործակալական ցանցի ֆինանսավորող հիմնադրամներից:


 Ստացվում է՝ կամ սորոսական Դանիել Իոաննիսյանը պետք է տա գոնե մեկ գեներալի անուն, ով կաշառքով գեներալական ուսադիր է ստացել, կամ Դանիել Իոաննիսյանը ստախոս է: Ինչևէ, երկու դեպքում էլ հանդես կգանք հայտարարությամբ»:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր