Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել          Արդեն կես տարի է, ինչ մեր պապային կյանքից զրկել են, չեմ ուզում գիտակցել իրականում ինչ է կատարվել․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը       Մալաթիայում քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է ապօրինի կառույցն ապամոնտաժողներին    

03 փետ 2021 10:16

Հայտնվել են մարդիկ, որ մարտահրավեր են նետում աշխարհին.Oրենքը փոխելով Փաշինյանի ընտանիքի մասին անցանկալի հրապարակումների դեմ հնարավո՞ր է պայքարել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:


Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առաջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում։ Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացան հենց նախագծից։ Այսպես երբեք չէր արվել, սա վտանգում է խոսքի ազատությունը, ի վերջո անանուն աղբյուրներին հղում են անում աշխարհի բոլոր լրատվամիջոցները, եւ որեւէ երկրի պատգամավորի մտքով չի անցել գաղտագողի օրինագիծ ներկայացնել։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է «ԶԼՄ մասին» օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը:


Նրանք առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են (բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես՝ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին):


Նախ՝ արձանագրենք, որ աշխարհում նույնիսկ զարգացած երկրները չեն գտել բանաձեւը՝ որոշելու՝ լրատվություն տարածողներից որն է լրատվամիջոցը, որն է բլոգը կամ սոցցանցով տարածված լուրը։ Հիմա հայրենի խորհրդարանում հայտնվել են մարդիկ, որ մարտահրավեր են նետում աշխարհին։


Իհարկե, հասկանալի է, որ նախագծի նպատակը տարբեր «Տելեգրամ» ալիքների կողմից Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին անցանկալի հրապարակումների դեմ պայքարն է։


Բայց այդ նախագծով «Տելեգրամ»-ով կամ այլ ձեւաչափով տարածվող լուրերի դեմ պայքարել չի ստացվի. նրանք կաշխատեն, ինչպես այսօր, իսկ բարեխիղճ ԶԼՄ-ները դարձյալ կտուժեն։ Ու կստացվի էլի անպտուղ քայլ, ինչպես անցած 3 տարիներին է արվում դատաիրավական բարեփոխումների ճանապարհին»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր