«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 փետ 2021 12:22

Երկու տարբերակ ունես՝ կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր արտաքին քաղաքականության մասին


Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ:


Մեզ համար պետք է գործեն հետևյալ սկզբունքները, կանոնները և առաջնահերթությունները:


1. Առաջինը՝ Հայաստանի շահերը:


2. Երկրորդ, մեր ռազմավարական դաշնակցի շահերը (բարեբախտաբար միջազգային հարցերում մեր շահերն ու դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են:)


3. Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:


4. Մաքսիմալ բարեկամներ, մինիմալ թշնամիներ: Պետք է աշխատել այն մայրաքաղաքների հետ, ում հետ հնարավոր է հարաբերություն հաստատել: Օրինակ Ալ Ռիադ, Իսլամաբադ: Չես կարողանում բարեկամանաս, իր պես դիրքավորվիր՝ միչև վերջ:


5. Ունեցիր հստակ ռազմավարություն կարևոր տարածաշրջանների մասով: Օրինակ՝ Մերձավոր Արևելք:


6. Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում:


7. Օգտագործիր արտաքին քաղաքական բոլոր գործիքներդ: Սփյուռք, լոբբի, եկեղեցի և այլն:


8. Միշտ իմացիր աշխարհից ինչ ես ուզում: Օրինակ հիմա՝ չգիտենք:


9. Հաշվի առ, որ բոլորը քո տարածաշրջանում մրցակցում են: Բոլորը: Երկու տարբերակ ունես: Կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից: Միայն պրագմատիզմը կօգնի:


Միայն:


Եվ ամենակարևորը: Միշտ իմացիր, որ քեզ ոչ ոք պարտավոր չի օգնել կամ աջակցել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր