Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 փետ 2021 12:31

Թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում.Իրանը չի աջակցում Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին

Իրանը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` այս հայտարարությունն արել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։
Նրա խոսքով՝ Թեհրանը տարաձայնությունների լուծման այլընտրանքային ճանապարհ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին:

«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է նշել իր համար, այն է` թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում» - ասել է գեներալը։

Նա հավելել է` պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանները՝ Իրանի ԶՈւ-ն ուշադիր հետևում է այդ սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների զարգացմանը։

Հեյդարին հավաստիացրել է, որ այժմ Իրանի հյուսիսային սահմաններին ոչինչ չի սպառնում, և ցանկացած պոտենցիալ ագրեսոր պետք է իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են դիմակայել բոլոր սպառնալիքներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր