Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

11 փետ 2021 16:15

Մոսկվայում երեք աշակերտուհիներ միաժամանակ փորձել են ինքնասպանություն գործել

Մոսկվայում երեք աշակերտուհիներ միաժամանակ փորձել են ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետարանի իր աղբյուրին։
Baza Telegram–ալիքի տվյալներով՝ երեկ երեկոյան Պերովսկի խճուղում գտնվող տան բնակիչներից մեկը նկատել է հարևանուհիներից մեկի արտասովոր վարքը և ոստիկանություն կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնականում երեք աղջկա են հայտնաբերել, որոնցից երկուսն անգիտակից վիճակում են եղել: Նրանց «սուր թունավորում» ախտորոշմամբ տեղափոխել են Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոց։

Այս պահին 13-ամյա աղջիկները վերակենդանացման բաժանմունքում են։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Մոսկվայի բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սոցիալական պաշտպանության աշխատակիցներն առաջիկայում կայցելեն նրանց ընտանիքներին և կառաջարկեն անհրաժեշտ օգնություն, այդ թվում ՝ հոգեբանական: Նախկինում նրանցից ոչ մեկը սոցիալական աջակցության համար չի դիմել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր