«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել          Տեսանյութ.Իշխանության սխալը .Սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով       Սյունիքի դեպքերով դատարանների գնահատականների մեծ մասի հետ համաձայն չենք    

16 փետ 2021 15:45

Խնձորեսկն ու Քարահունջը սահմանամերձ չեն ճանաչվել.Սահմանազատումներին մասնակցում են տեղաբնակները և բանակը, իսկ կառավարությունում ոչնչի մասին տեղյակ չեն

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սահմանամերձ գյուղերի ցուցակում բացակայում են Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերերը, և դրանք դուրս են մնալու սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից։ Այս փաստը բազմաթիվ դժգոհությունների պատճառ է դարձել։
Մասնավորապես Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը գյուղապետարանի Facebook-յան էջում գրառում է կատարել, նշելով, որ պատերազմի ավարտից ի վեր տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները և բանակը, իսկ կառավարությունում ոչնչի մասին տեղյակ չեն։


«Պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի. արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում: Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»:


434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում»,– գրել է Մալունցը։
Նա հետգրություն է թողել և ՀՀ կառավարությանը հորդորել է լուրջ հարցերում չշտապել։


Խնդրին անդրադարձել է նաև Գորիսի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։


«Հույս ունեմ, որ Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալը ընդամենը տեխնիկական վրիպում է։ Չի կարելի թշնամուն բերել հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։
Իրավիճակը նույն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումները անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»,–գրել է Յոլյանը։










Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր