Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

16 փետ 2021 17:29

Ադրբեջանում մատնանշում են մինչև 25․000 ադրբեջանցի զոհի թիվ. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում մատնանշում են մինչև 25․000 ադրբեջանցի զոհի թիվ։ Թշնամի երկրի քաղաքացիական հասարակությունը սկսում է խոսել այդ երկրի կրած մարդկային ու ռազմական իրական կորուստների մասին։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության ձևակերպման անվան տակ ստեղծված մի շարք կազմակերպություններ կասկածի տակ են դրել 2020թ․ Ադրբեջանի սադրած պատերազմում մեր թշնամու կրած կորուստների մասին պաշտոնական տվյալները։ Մասնավորապես՝ «Ազատ Ադրբեջան» ռեսուրսում հրապարակված հոդվածում նշվում է, որ ի տարբերություն Ալիևի, ավելի արժանահավատ է այդ երկրի ԳՇ տված նախնական թիվը՝ 9000-12․000 կորուստ, իսկ ռուսական աղբյուրները ադրբեջանցիներին հաղորդել են, որ պատերազմի դաշտում Ադրբեջանը թողել է 20-25 հազար դիակ։

Այս տեղեկություններն արդեն իսկ այդ երկրում դարձել են լայնորեն քննարկման առարկա, որոշ վայրերում մարդիկ դժգոհում են իրենց նկատմամբ իշխանության ցուցաբերած վարքից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր