«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջև վիճшբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել, 5 վիրավոր կա          12 տարվա հաջողության շարք, այս նշաններին Յուպիտերը Առյուծի համաստեղությունում կօրհնի հաջողությամբ       Շաբաթվա ընթացքում բախտը կժպտա այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին    

24 փետ 2021 15:30

Երբ մարդ ձգտում է, որ մեղավոր չլինի...«Իսկանդեր»-ը մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է,Փաշինյանի խոսքը բացարձակ սուտ է

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության համար` «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին վերջինիս հայտարարությունից հետո:


««Իսկանդեր»-ը մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է: Այն բազմիցս արդեն իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում: Դա (Փաշինյանի խոսքը) պարզապես բացարձակ սուտ է և անգամ որևէ կասկածի ենթակա չէ»,-ռուս խորհրդարանականին մեջբերում է Lenta.ru-ն:


Վերջինիս խոսքով՝ այդ հայտարարությամբ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության արդյունքներում:


«Երբ մարդ ձգտում է, որ մեղավոր չլինի, նա և՛ «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և՛ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և՛ զինվորականներին կմեղադրի»,-հավելել է գործիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր