Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

24 փետ 2021 16:58

Հայաստանի համար Մեղրիի միջով միջանցքն անթույլատրելի է.չպետք է լինի միջանցք, պետք է լինի տարանցիկ ճանապարհ

Հայաստանի համար Մեղրիի միջով միջանցքն անթույլատրելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:

Նրա խոսքով՝ Մեղրիում չպետք է լինի միջանցք, պետք է լինի տարանցիկ ճանապարհ: Նա պարզաբանեց, որ նման դեպքում Հայաստանը դրանից կշահի: «Եթե լինի միջանցք, ապա դա կնշանակի, որ այն կունենա իր տերը: Եթե տերը մենք չլինենք, ապա մեզ դա ձեռնտու չէ: Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, որ Մեղրիում ճանապարհահատվածը Հայաստանի հսկողության տակ կլինի: Մեզ համար այլ տարբերակներ շահավետ չեն՝ անկախ նրանից, թե ում հսկողության տակ կլինի»,-հավելելց Քոչինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր